Միջազգային

Կիմ Չեն Ընը երկու Կորեաների միավորման հույս Է հայտնել

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը երկու Կորեաների միավորման հույս Է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել Է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի: «Ես հավատում եմ, որ Հյուսիսը եւ Հարավը ապագայում կմիավորվեն»,-ասել Է նա միջկորեական բանակցությունների ադրյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիմ Չեն Ընը նշել Է, թե ակնկալում Է, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների քաղաքացիներն ապագայում կկարողանան ազատորեն հատել երկու երկրների միջեւ սահմանը:

«Մենք մի ժողովուրդ ենք, մի արյուն: Մենք չենք կարող զատված լինել»,-ընդգծել Է նա: Ինչպես իր հերթին հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, երկրները պայմանավորվել են, որ իրենց միջեւ այլեւս պատերազմի չի լինի:

«Երկու ղեկավարներս մեր 80-միլիոնանոց ազգի եւ ամբողջ աշխարհի առջեւ հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ Կորեական թերակղզում այլեւս պատերազմ չի լինելու եւ սկսվում Է խաղաղության նոր դարաշրջանը»,-ասված Է հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում