Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է հռչակագրում, որն ստորագրել են երկու երկրների ղեկավարները՝ Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ընը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հռչակագրում նշվում Է, թե Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն Է: Կողմերը կշարունակեն ակտիվ երկխոսությունը բարձր մակարդակով:

Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի զինվորականները նաեւ պայմանավորվել են մշտական կապ պահպանել, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Բացի այդ, Քեսոնում ստեղծվելու Է օպերատիվ կապի համատեղ կետ: Հռչակագրի համաձայն, երկրները պայմանավորվել են լուծել նաեւ հումանիտար խնդիրները, ներառյալ կորեական ընտանիքների վերամիավորման հիմնախնդիրը:

Ի թիվս այլ միջոցառումների, Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն պայմանավորվել են աշխատանք սկսել երկու երկրների երկաթուղիների միավորման համար: Ճշտվում Է, որ Հարավային Կորեան, ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը հեռանկարում կօժանդակեն եռակողմ կամ քառակողմ գագաթնաժողովի անցկացմանը՝ նպատակ ունենալով կայուն խաղաղության հաստատումը: Նշվում Է, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները գրկախառնվել են համատեղ հռչակագրի ստորագրումից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]