Միջազգային

Կիմ Չեն Ընը խոստացել Է Հարավային Կորեայի նախագահին այլեւս չարթնացնել հրթիռների արձակումներով

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը խոստացել Է Հարավային Կորեայի նախագահին այլեւս չարթնացնել հրթիռների արձակումներով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել Է, որ այլեւս Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին չի արթնացնի հրթիռների արձակումներով, որոնք հյուսիսկորեական կողմը սովորաբար կատարում Էր վաղ առավոտյան: Այս մասին, ինչպես հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը, պատմել Է Կորեայի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք այլեւս չենք ընդհատի ձեր առավոտյան քունը»,- խոստացել Է Կիմ Չեն Ընը:

Նաեւ, մամուլի քարտուղարի խոսքով՝ Կիմը կոչ Է արել վերջ դնել Կորեական թերակղզում առճակատման պատմությանը եւ «ցանկալի լավ աշխարհ կառուցել»: «Եկեք ավելի հաճախակի հանդիպենք»,- փոխանցել Է Յունը Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքը: Նա պատմել Է, որ Կիմ Չեն Ընը մտադիր Է այցելել Սեուլ, Մուն Չժե Ինն, իր հերթին, պատմել Է հյուսիսկորեացիների համար սրբազան Փեքթուսան լեռ բարձրանալու ցանկության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում