Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը

Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական է տվել: ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունները իրավունք ունեն ներկայացնել վարչապետի թեկնածուներ, ինչից հետո խորհրդարանում բաց անվանական քվեարկությամբ տեղի է ունենում վարչապետի ընտրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]