Թրամփն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսին. Sky News
17:42, 25 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բրիտանական իշխանությունները ԱՄՆ-ի ղեկավարի այցի մասին կհայտարարեն առաջիկա օրերին: Այսպիսով՝ Թրամփը 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահ իր ընտրվելուց հետո առաջին անգամ կայցելի Մեծ Բրիտանիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում