Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայի անկախության կողմնակիցներին թույլատրեցին ստորագրահավաք սկսել քվեարկության համար. FoxNews

Կալիֆոռնիայի անկախության կողմնակիցներին թույլատրեցին ստորագրահավաք սկսել քվեարկության համար. FoxNews

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի նահանգի անկախության հռչակման կողմնակիցներին թույլատրվել Է սկսել ստորագրահավաքը, որն անհրաժեշտ Է, որպեսզի սույն հարցը դրվի հանրաքվեի: Ապրիլի 24-ին այս մասին հայտնել Է FoxNews հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ նահանգի պետքարտուղար Ալեքս Փադիլիայի որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանել Է հեռուստաալիքը, առաջին փուլում Միացյալ Նահանգների կազմից Կալիֆոռնիայի դուրս գալու կողմնակիցներին կպահանջվի մինչեւ հոկտեմբերի կեսերը հավաքել առնվազն 365 հազար 880 գրանցված ընտրողների ստորագրություն, որպեսզի հանրահարցում անցկացվի այդ միջոցի քննարկման նպատակահարմարության հարցի շուրջը: Հաջողության դեպքում հանրահարցումը կարող Է անցկացվել 2020 թվականին ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններին զուգահեռ:

Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենամարդաշատ եւ տարածքի չափով երրորդ նահանգն Է, որն ըստ որում առաջատարն Է համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Ուշագրավ Է, որ 2015 թվականին Կալիֆոռնիայի տնտեսությունն աշխարհում վեցերորդ տեղն Է գրավել՝ առաջ թողնելով ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]