Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան

Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի դատարանի որոշմամբ՝  երկու հայ երեխաներ Լիլին (11 տարեկան) և Հովիկը (12 տարեկան) կարող են արտաքսվել իրենց մոր հայրենիք՝ Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Dutch News-ը:

Երեխաներին և նրանց մորը՝ Արմինա Համբարձումյանին արտաքսելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին: Օգոստոսին նրանց մայրը Հայաստան ուղարկվելուց առաջ երեխաներին ուղարկել էր անհայտ մի վայր:

Նրանք գտնվել էին մեկ շաբաթ անց և պահվում էին փախստական երեխաների խնամքով զբաղվող անկախ կենտրոնի կողմից:

Ուտրեխտի դատարանը բավարարել է արդարադատության նախկին նախարար Կլաաս Դիյկոֆի որոշումը՝ երեխաներին չշնորհելու բնակության թույլտվություն «ժամանակավոր մարդասիրական հիմքերի» վրա:

Նշվում է, որ երեխաները ծնվել են Ռուսաստանում և շուրջ 9 տարի բնակվել են Նիդերլանդներում, նրանք երբեք չեն ապրել Հայաստանում ու անգամ չգիտեն հայերեն: Այդուհանդերձ, նրանք չեն ստացել կառավարության կողմից փախստականներին տրվող համաներումը: Երեխաների պաշտպանության Raad voor de Kinderbescherming խորհրդից  հայտնել են, որ ակնկալվում է, որ երեխաների մայրն ի վիճակի կլինի խնամել նրանց:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am