Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են իրանական միջուկային գործարքի պահպանման պայմանները. SZ

Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են իրանական միջուկային գործարքի պահպանման պայմանները. SZ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնեցրել են այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի երկարաձգել Վաշինգտոնի մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի լույս 24-ի գիշերը հայտնել Է Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

«Բանակցությունների հինգ փուլից հետո եվրոպական եւ ամերիկյան կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ Է Իրանին նոր պատժամիջոցներով սպառնալ նրա հրթիռային փորձարկումների եւ ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության պատճառով: Միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիրը պետք Է մնա նախկինը, բայց դրա առանձին դրույթներ մեկնաբանվելու են նորովի»,-գրում Է հրատարակությունը: Երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունը բաղկացած Է չորս կետից եւ ներառում Է միջուկային գործարքի ավարտման ժամկետը, Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության տեսուչների լիազորությունների շրջանակը, Իրանի հրթիռային ծրագրերը, ինչպես նաեւ Եմենում, Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում Թեհրանի ազդեցության գոտիները: Համաձայնագրում ընդգծվում Է, որ նույնիսկ ԳՀՀԾ-ի գործողության ավարտվելուց հետո Իրանը պարտավոր Է լինելու հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից: Ինչպես նշում Է SՖddeutsche Zeitung-ը, արեւմտյան երկրների միջեւ բանակցությունները դեռեւս ավարտված չեն, սակայն եվրոպական երկրները պայմանավորվել են, որ չեն հետեւի ԱՄՆ-ին, եթե Թրամփը որոշի դուրս գալ միջուկային գործարքից:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]