Քաղաքականություն

Հայաստանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է հակասությունները լուծել սահմանադրական նորմերի պահպանմամբ. Կլիշաս

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է հակասությունները լուծել սահմանադրական նորմերի պահպանմամբ. Կլիշաս

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, անդրադառնալով Հայաստանի քաղաքական զարգացումներին, նշել Է, որ այն լուծվեց սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, ինչը խոսում Է երկրի ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին:

«Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում երկրի քաղաքական ուժերի կողմից լուծվեց ինքնուրույն եւ սահմանադրական նորմերի պահպանմամբ, խոսում Է Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների հասունության մասին»,-, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է նա «ՌԻԱ Նովոստի»-ին: Սենատորի կարծիքով՝ նման իրադրությունը «այն բանի լավ օրինակն Է, թե ինչպես կարելի Է հասարակության մեջ առկա լուրջ հակասությունները լուծել իրավունքի եւ սահմանադրության հիման վրա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում