Միջազգային

Ճապոնիան հատուկ վճար Է սահմանում երկրից մեկնումների համար

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան հատուկ վճար Է սահմանում երկրից մեկնումների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհորդները, որոնք Ճապոնիայից մեկնում են ծովային կամ օդային տրանսպորտով, 2019 թվականի հունվարի 7-ից արտագնա տուրք են վճարելու 1000 իենի չափով (9 դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: «Արտագնա տուրքը» սահմանվում Է երկիր զբոսաշրջիկների աճող ներհոսքի եւ 2020 թվականիg պլանավորված Օլիմպիական խաղերի պատճառով:

Միջոցները կծախսվեն ենթակառուցվածքի ստեղծման եւ տուրիստական ծառայությունների որակի ու տեսականու բարելավման համար: Տուրքը վերաբերելու Է բոլոր այն ճանապարհորդներին, որոնք Ճապոնիայից մեկնում են օդային կամ ծովային փոխադրամիջոցով: Վճարումն ինքնաբերաբար կներառվի տոմսերի արժեքի մեջ:

Արտագնա տուրքի վճարումից կազատվեն մինչեւ 2 տարեկան երեխաները եւ տարանցիկ ուղեւորները, որոնք Ճապոնիայից մեկնում են ժամանման պահից 24 ժամվա ընթացքում: Ինչպես սպասվում Է, նոր հարկից դրամամուտքերը կկարողանան երկրի բյուջեին բերել տարեկան մոտավորապես 43 մլն իեն (շուրջ 350 մլն դոլար): 2020 թվականին Ճապոնիան ակնկալում Է ընդունել 40 մլն օտարերկրյա զբոսաշրջիկների, 2030 թվականին՝ արդեն 60 մլն մարդ: 2017 թվականին երկիր Էին այցելել 28,7 մլն արտասահմանցի հյուրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում