Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել  

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 19-ին Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռ է հրապարակել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Վճիռներից մեկը կապված է ադրբեջանցի փաստաբաններ Աննագի Գաջիբեյլին և Ինտիգամ Ալիևին անօրինաբար փաստաբանների ասոցիացիայից հեռացնելու, մյուսը՝ 2013 թ. ձրբակալված մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի գործի հետ։

ՄԻԵԴ վճիռներով Ադրբեջանը տուգանվել է մոտ 40 հազար եվրոյի չափով:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը չափազանց լայն տարածում ունեն:

Ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]