Միջազգային

Հունական ոստիկանությունը լայնածավալ գործողություն Է իրականացնում միջազգային մաֆիայի դեմ

2 րոպեի ընթերցում

Հունական ոստիկանությունը լայնածավալ գործողություն Է իրականացնում միջազգային մաֆիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական ոստիկանությունը ֆրանսիական ոստիկանության հետ համատեղ, երկրորդ օրն Է՝ Սալոնիկում լայնածավալ գործողություն Է իրականացնում միջազգային հանցավոր խմբավորման դեմ, այսպես կոչված «վրացական մաֆիայից» ձերբակալված Է 14 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է voria.gr տեղական հրատարակությունը:

Ընդգրկուն ոստիկանական գործողությունն անցկացվում Է միանգամից մի քանի եվրոպական քաղաքներում, Սալոնիկում ձերբակալված Է 14 մարդ:

Խմբավորումը գործում Էր ամբողջ Եվրոպայում, այն մասնագիտացել Էր կողոպուտների եւ կոտրանքների միջոցով գողությունների մեջ: Սալոնիկի տարբեր շրջաններում գրանցվել են գողությունների ու կողոպուտի տասնյակ դեպքեր: Նախօրյակին Սալոնիկում հրաձգություն Է տեղի ունեցել, որը, ԶԼՄ-ների տվյալներով՝ կապված Էր ոստիկանական գործողության հետ: Ոստիկանների վրա կրակ Էր բացել կասկածյալը, որը նկատել Էր, որ իրեն հետեւում են: Համանման գործողություն Է իրականցվում նաեւ Ֆրանսիայում: Ոստիկանական աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածների թվում Է վրացական հանցախմբի պարագլուխը:

Alpha հեռուստաալիքը ձերբակալվածին անվանում Է «Եվրոպայի Էսկոբար»: Նա մեղադրվում Է սպանությունների, թմրանյութերի տարածման, անօրինականորեն զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ: Նրան որոնում Էին Իսպանիան եւ Ֆրանսիան, Հունաստանում նա ձերբակալվել Է ֆրանսիական օրդերով: Enikos հանդեսը հայտնել Է, որ խոսքը վերաբերում Է 57-ամյա L.S-ին, որը «վրաց-ռուսական մաֆիայի պարագլուխն Էր Եվրոպայում»: «Ձերբակալվածների թվում կան վրացիներ, հայեր ու ռուսներ»,- նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում