Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամերիկացի լրագրողները ժամանել են Սիրիա եւ հերքել քիմիական գրոհի լուրը

Ամերիկացի լրագրողները ժամանել են Սիրիա եւ հերքել քիմիական գրոհի լուրը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք եւ այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն նյութում, որը զետեղված Է հեռուստաալիքի կայքում եւ YouTube-ում:

Թղթակից Փիրսոն Շարփը պատմել Է, որ զրուցել Է տեղացի բնակիչների հետ, ինչպես նաեւ այցելել Է տեղի հիվանդանոց եւ քիմիական գրոհի ,Էպիկենտրոնե, որի մասին ավելի վաղ պատմել են տեղացի ակտիվիստները: «Նրանցից ոչ մեկը, ում հետ մենք շփվեցինք քաղաքում, չի լսել այդ միջադեպի մասին եւ ոչինչ չի տեսել»:

Նա նաեւ հայտնել Է այդ օրը հերթապահած բժշկի խոսքն այն մասին, որ ապրիլի 7-ին մի խումբ անծանոթներ ներխուժել են ընդունարան՝ գոռալով քիմիական գրոհի մասին: Նրանք բերել Էին մարդկանց եւ սկսեցին նրանց վրա ջուր լցնել՝ միաժամանակ ամեն ինչ նկարահանելով տեսախցիկներով: Երբ արարողությունն ավարտվեց, նրանք հավաքեցին իրեց իրերն ու հեռացանե,- պատմել Է նա:

Ապրիլի 16-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը խոստացել Է ՔԶԱԿ-ի նիստ բերել քիմիական գրոհներից ,տուժածներինե: Ապրիլին ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է այն բանի անհերքելի տվյալների առկայության մասին, որ Դումայում հավանական քիմիական գրոհը եղել Է այն ,պետությանե հատուկ ծառայությունների բեմադրությունը, ,որն այժմ հանդես Է գալիս ռուսատեցության արշավի առաջին շարքերումե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]