Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել Է հրթիռահարվածները Շայրաթի եւ Դումեյրի օդանավակայաններին. Al Ekhbariya


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են լույս ապրիլի 17-ի գիշերը դիմագրավել Է երկու հրթիռահարվածները Հոմսի նահանգի Շայրաթի եւ Դամասկոսից 50 կմ հյուսիս գտնվող Դումեյրի օդանավակայաններին: Ինչպես Al Ekhbariya հեռուստակայանին հայտնել Է հանրապետության զինված ուժերի հրամանատարության մի աղբյուր, սիրիացի զենիթայիններին հաջողվել Է վեց թիրախ խոցել Շայրաթի երկնքում ու եւս երեք հրթիռ խփել Դումեյրի մերձակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Al Masdar լրատվական պորտալի տեղեկատվության համաձայն՝ երկու ավիաբազաներն Էլ գրոհի են ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, որոնք գործել են Լիբանանի օդային տարածությունից: Այս տեղեկությունները, սակայն, առայժմ պաշտոնապես հաստատված չեն Դամասկոսի կողմից: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտարարել Է, որ տեղեկատվություն չունի Սիրիային հասցված հարվածների վերաբերյալ:

Sky News Arabia հեռուստաալիքը, հղում անելով ականատեսների, հայտնել Է, որ լույս ապրիլի 17-ի գիշերը Լիբանանի արեւելքի Բեքաայի հովտում սահմանի սիրիական կողմից լսվել են ուժգին պայթյուններ: Բացառված չԷ, որ այդ շրջանում հարվածները հասցվել են շիաների «Հզբոլլահ» միլիցիայի դիրքերին, որը կռվում Է Սիրիայի բանակի կողմում: Al Manar հեռուստակայանը ապրիլի 17-ին հայտնել Է ինտենսիվ թռիչքների մասին, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերային ժամերին կատարում Էին Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի տարանջատման գծի վրա:

Նրա տվյալներով՝ իսրայելական հրամանատարությունն այդ շրջան հավելյալ զորք եւ զրահատեխնիկա Է փոխադրել ի դեպս Սիրիայի տարածքից հնարավոր ռազմական գործողության՝ ի պատասխան հրթիռահարվածի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ