Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՔԶԱԿ-ի փորձագետները հավաստեցին Սկրիպալների թունավորումը «Նովիչոկով»

ՔԶԱԿ-ի փորձագետները հավաստեցին Սկրիպալների թունավորումը «Նովիչոկով»

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերության (ՔԶԱԿ) փորձագետները հավաստել են, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի ժամանակ կիրառվել Է «Նովիչոկ» թունավոր նյութը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, ապրիլի 12-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, որը ներկայացրել Է հիշյալ կազմակերպության հայտարարության լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կենսաբանական նմուշների եւ շրջակա միջավայրի նմուշների տարրալուծումների արդյունքները, որոնք արվել են կազմակերպության ընտրած լաբորատորիաների կողմից, հաստատում են Մեծ Բրիտանիայի եզրակացությունները թունավոր ներգործության քիմիական նյութի մասին, որն օգտագործվել Է Սոլսբերիում եւ որից լրջորեն տուժել Է մի քանի մարդ»,- ասված Է Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների հայտարարության մեջ: Զեկույցի համաձայն՝ Թունավոր նյութը եղել Է «բարձր մաքրության», դրանում բացակայել են խառնուրդները: Զեկույցում ասված Է թունավոր նյութի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի եզրակացությունների ճշտության մասին, սակայն դրա անվանումը չի բերվում:

Այն նշված Է զեկույցի ամբողջական տարբերակում, որը փորձագետներն ուղարկել են կազմակերպության մասնակից երկրներին: Ինչպես հաղորդվել Է, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել Է Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման հետաքննությունը եւ արդյունքները հանձնել Է Մեծ Բրիտանիային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am