Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալժիրում ավիաաղետի զոհ Է դարձել 257 մարդ. ԶԼՄ-ներ

Ալժիրում ավիաաղետի զոհ Է դարձել 257 մարդ. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրում ապրիլի 11-ին Իլ-76ՏԴ ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել 257 մարդ: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս ճշտված տվյալները ներկայացրել Է Ալժիրի պետական հեռուստատեսությունը: Ավելի վաղ Ալժիրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել Էր, որ ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 181 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալժիրի զինված ուժերի ինքնաթիռը, որը կատարում Էր Բուֆարիկ-Տինդուֆ-Բեշար չվերթը, ընկել Է երկրի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուֆարիկում ռազմակայանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Գյուղատնտեսական հողատարածքում ընկնելուց անմիջապես հետո օդանավը բռնկել Է:

Ալժիրի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել Է ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման փաստը: Աղետի վայր Է ժամանել փոխնախարար բանակի գեներալ Ահմեդ Հայդ Սալահը: Ստեղծվել Է արտակարգ պատահարի բոլոր հանգամանքների հետաքննության հանձնաժողով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am