Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը դերակատարում կունենա կառավարման համակարգում. Շարմազանով

Կարեն Կարապետյանը դերակատարում կունենա կառավարման համակարգում. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ երկրի կառավարման համակարգում, սակայն  առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդպես ընդունված է բոլոր ժողովրդավարական, պառլամենտական երկրներում: Որևէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր գործունեությունն  առաջին փոխվարչապետի պաշտոնում։ 

Դիտարկմանը, թե հենց Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հնարավոր եղավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել, Շարմազանովը հակադարձեց. «Չնսեմացնելով Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողությունները, արդար չէ։ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»։

Ապրիլի 9-ին Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի: Ավարտվեց ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, երդվեց ՀՀ չորրորդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը: Նույն օրը ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց: Ապրիլի 17-ին Հայաստանը կառավարման նոր համակարգում պետք է նոր վարչապետ ընտրի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am