Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատապարտվեց 24 տարվա բանտարկության

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատապարտվեց 24 տարվա բանտարկության

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն 24 տարվա բանտարկության Է դատապարտվել մեղադրանքների 18 կետով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանի՝ ապրիլի 6-ին հրապարակված դատավճռում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատարանը պաշտպանեց Պակ Կըն Հեին առաջադրված մեղադրանքների մեծ մասը, ներառյալ պետական գաղտնիքի հրապարակումը, շորթումներն ու կաշառքներ ստանալը, ինչպես նաեւ իշխանության չարաշահումը: Դատավճռի հրապարակումը երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի Է ունեցել ուղիղ հեռուստաեթերում, չնայած դատապաշտպանների բողոքներին: Պակ Կըն Հեն ինքը հրաժարվել Է ներկա լինել դատարանի եզրափակիչ նիստին: Նրա փաստաբաններն իրավունք ունեն մեկ շաբաթվա ընթացքում դատավճիռը գանգատարկել բարձրագույն ատյանի դատարանում: Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ Է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Պնդվում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցողի մասին:

1916 դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ 2017 թվականի մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ:

2018 թվականի փետրվարին դատարանը Չխվե Սուն Սիլին մեղավոր ճանաչեց կոռուպցիայի, դրամական շորթումների եւ իշխանության չարաշահման մեջ եւ նրան դատապարտեց 20 տարվա բանտարկության: Նա պարտավոր Է տուգանք վճարել 16,6 մլն դոլարի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]