Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմի պապը ՀՀ Նախագահին խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ է նվիրել. Վատիկանում կայացել է հանդիպումը

Հռոմի պապը ՀՀ Նախագահին խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ է 
նվիրել. Վատիկանում կայացել է հանդիպումը

ՎԱՏԻԿԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Վատիկանից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը և Սերժ Սարգսյանն առանձնազրույց ունեցան:

Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդեց նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ Նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին փոխանցեց Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին հանձնեց խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ:

Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահ Սարգսյանը այցելեց Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի գրասենյակ, որտեղ նրանք առանձնազրույց ունեցան:

«Արմենպրես»-ը պաշտոնական հաղորդագրությամբ կներկայացնի հանդիպման մանրամասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am