Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Ռոուհանին Պուտինի հետ հանդիպմանը կարեւորել Է Ռուսաստանի հետ գործակցությունը Սիրիայում

Ռոուհանին Պուտինի հետ հանդիպմանը կարեւորել Է Ռուսաստանի հետ գործակցությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել Է Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ լավ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի հետ եռակողմ գագաթնաժողովը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Երկու երկրներն ընդհանուր տեսակետներ ունեն երկկողմ բնույթի եւ միջազգային հարցերի նկատմամբ:

Ինչ վերաբերում Է տարածաշրջանային հարցերին, ապա մենք շատ լավ փոխգործակցություն ունենք, հատկապես սիրիական հակամարտության կարգավորման հարցում»,-ասել Է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկարայում կայացած հանդիպմանը: «Մենք երեք կարեւոր խնդիր ունենք. անվտանգությունը եւ կայունությունը, փախստականների վերադարձը եւ Սիրիայի Արաբական Հանրապետության ճակատագրի որոշումը սիրիացիների միջոցով: Մեծապես հուսով եմ, որ այսօրվա գագաթնաժողովը կնպաստի խաղաղության եւ անվտանգության հաստատմանը մեր տարածաշրջանում»,- հավելելել Է Իրանի նախագահը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ