Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Չինաստանը 25 տոկոս մաքսեր սահմանեց ամերիկյան 106 անուն արտադրանքի համար

Չինաստանը 25 տոկոս մաքսեր սահմանեց ամերիկյան 106 անուն արտադրանքի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի Պետխորհուրդն ապրիլի 4-ին 25 տոկոս մաքս Է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

«Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը կհայտարարվի ավելի ուշ»,- նշված Է գերատեսչության հայտարարության մեջ: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 3-ին հրապարակել Է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում Է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել: Այս միջոցը նախատեսված Է Թրամփի կողմից ավելի վաղ ստորագրված «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագրում:

Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն: ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել Է, որ պատրաստ Է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ