Միջազգային

Ինքնաթիռներ են բախվել Ինդիանայի նահանգի օդանավակայանում, կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Ինքնաթիռներ են բախվել Ինդիանայի նահանգի օդանավակայանում, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է զոհվել ապրիլի 2-ին ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի օդանավակայանում թեթեւ ինքնաթիռների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ Մարիոն քաղաքի մունիցիպալ օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտում Cessna 150 միաշարժիչ ինքնաթիռը բախվել Է Cessna 525 բիզնես-ջետին: Ինչպես նշում Է NBC-ն, Cessna 150-ը բառացիորեն բաժանվել Է երկու մասի, որոնք այնուհետեւ բռնկվել են: Օդանավում գտնվողներից մեկը դուրս Է ընկել այնտեղից, ինչի հետեւանքով տեղում մահացել Է:

Եվս մեկը մահացել Է ինքնաթիռի բռնկվելու հետեւանքով: Cessna 525-ում եղել Է հինգ մարդ: Նրանցից ոչ ոք չի տուժել: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել այն պահին, երբ Cessna 525-ը նոր Էր վայրԷջք կատարել, իսկ մյուս ինքնաթիռը պատրաստվում Էր վերթիռին: Ինչ-ինչ պատճառներով միաշարժիչ մեքենայի օդաչուն չի նկատել բիզնես-ջետը, ինչը եւ հանգեցրել Է բախման: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը միջադեպի հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում