Միջազգային

Կեմերովոյում սկսել են քանդել «Զիմնյայա վիշնյայի» շենքը

1 րոպեի ընթերցում

Կեմերովոյում սկսել են քանդել «Զիմնյայա վիշնյայի» շենքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնից, որտեղ հրդեհը 64 մարդու կյանք խլեց, հանել են ցուցանակը, ընթանում Է շենքի քանդման նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին իրադարձությունների վայրից:

Սկսվել Է առեւտրի կենտրոնի քանդման նախապատրաստումը, աշխատում Է միանգամից մի քանի միավոր շինարարական տեխնիկա, հանում են գովազդը, ցուցանակները եւ շենքի երեսապատվածքը: Միաժամանակ Կեմերովոյի բնակիչները ծաղիկներով եւ խաղալիքներով գնում են դեպի շենքի մերձակա հանպատրաստից վիթխարի հուշավայր:

Խանութների վարձակալներն ու սեփականատերերը, ստանալով իշխանությունների թույլտվությունը, առեւտրի կենտրոնից տանում են իրենց իրերն ու փաստաթղթերը: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով զոհվել Է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում