Միջազգային

ԱՄՆ-ը կարող Է շատ շուտով հեռանալ Սիրիայից. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը կարող Է շատ շուտով հեռանալ Սիրիայից. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները կարող Է Սիրիայից հեռանալ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո:

«Մենք սատկացնում ենք ԻՊ-ին, մենք շատ շուտով կհեռանանք Սիրիայից: Թող այժմ ուրիշներն այդ մասին հոգան»,- ասել Է նա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը: Միացյալ Նահանգների ղեկավարը խոստացել Է, որ խմբավորումը կկորցնի իր կողմից բռնազավթած ամբողջ տարածքը: «Բայց մենք պատրաստվում ենք շատ շուտով հեռանալ այնտեղից, վերադառնալ մեր երկիր, որին պատկանում ենք, որտեղ ցանկանում ենք լինել»,- եզրափակել Է նախագահը:

Թրամփի խոսքը լիովին հակասում Է այս թեմայով ամերիկյան վարչակազմի անցյալ հայտարարություններին: Այսպես, այս տարվա հունվարին փոխնախագահ Մայքլ Փենսը պնդում Էր, որ Վաշինգտոնը «հետամուտ Է Սիրիայում ներկայությանը», ընդ որում ոչ միայն ԻՊ-ի ջախջախման նպատակով, «այլեւ Իրանի թշնամական ազդեցության կասեցման համար»: Իր հերթին նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարին նշում Էր, որ Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունը պետք Է դառնա կայունացնող գործոն, որը կնպաստի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող Ժնեւի բանակցային գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում