Միջազգային

Ֆրանսիան զորք կուղարկի Սիրիայի Մանբիջ՝ օգնելու քրդերին. Parisien

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան զորք կուղարկի Սիրիայի Մանբիջ՝ օգնելու քրդերին. Parisien

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Parisien թերթը՝ վկայակոչելով Փարիզում «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF, արաբա-քրդական ջոկատներ) պատվիրակության ներկայացուցչին:

Մարտի 29-ին SDF-ի պատվիրակությունը հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարը մտադիր Է «շատ շուտով» Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Նշվում Է, որ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ի զինվորականների հետ համակարգմամբ:

Ավելի վաղ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել Է քրդական ինքնապաշտպանության ուժերն անհապաղ դուրս բերել սիրիական Մանբիջից: Անկարան հայտարարել Է, որ այս պահանջի չկատարման դեպքում կարող Է ռազմական գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում՝ Սիրիայի հյուսիսում իրականացված մյուս գործողությունների օրինակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում