Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետի և փակում Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը

Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետի և փակում Սանկտ Պետերբուրգում 
գլխավոր հյուպատոսությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս րոպեներին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում և մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»,- հայտարարել է Լավրովը:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ երկրից արտաքսված բոլոր ռուս դիվանագետները հանդիսանում են լրտեսներ:

Մարտի 26-ին ԱՄՆ հայտարարել է 60 ռուս դիվանագետների արտաքսելու մասին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված:

Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ մի շարք պետություններ հայտարարել են նման քայլերի մասին: Նրան են միացել Կանադան ու Ավստրալիան:

  

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]