1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան անհանգստացած Է Սիրիա ամերիկյան ծանր տեխնիկայի փոխադրումից

Մոսկվան անհանգստացած Է Սիրիա ամերիկյան ծանր տեխնիկայի փոխադրումից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան անհանգստացած Է Էթ-Թանֆի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործունեությունից, ուր ծանր տեխնիկա Է փոխադրվում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մարտի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջվա պես տագնապեցնում են հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն ամրապնդում են իրենց անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայի սուվերեն տարածքում, մասնավորապես, ծանր տեխնիկա Է փոխադրվում երկրի հարավ-արեւմուտքի Էթ-Թանֆ բնակավայրի շուրջն ամերիկացիների կողմից կամայականորեն սահմանված գոտի»,-ասել Է Զախարովան:

Էթ-Թանֆ բնակավայրի շրջանում տեղակայված Է ամերիկյան ռազմաբազա: Ինչպես նշել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը Էթ-Թանֆի շրջանը՝ 55 կիլոմետր շառավղով, հայտարարել Է իր ազդեցության գոտի: Այստեղ Է նաեւ գտնվում փախստականների «Էր-Ռուկբան» ճամբարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]