Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կատալոնիայում բանաձեւ են ընդունել Պուչդեմոնի «քաղաքական իրավունքների երաշխավորման» համար

Կատալոնիայում բանաձեւ են ընդունել Պուչդեմոնի «քաղաքական իրավունքների երաշխավորման» համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանը բանաձեւ Է ընդունել, որը ճանաչում Է ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ ինքնավար հանրակցության կառավարության ղեկավարի պաշտոնին հավակնելու իրավունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բանաձեւը, որը խորհրդանշական բնույթ Է կրում, պաշտպանել են «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» եւ «Ժողովրդական միասնության թեկնածություն» անջատողական կուսակցությունների պատգամավորները. նրանք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ինքնավար հանրակցության օրենսդիր մարմնում:

Բանաձեւը կոչ Է անում Կատալոնիայի խորհրդարանին՝ « ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները»՝ երաշխավորելու քաղաքական գործիչների քաղաքական իրավունքները, այդ թվում՝ Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնին հաստատման ընթացակարգ անցնելու իրավունքը: Այն վերաբերում Է Կառլես Պուչդեմոնին, որ ձերբակալվել Է Գերմանիայում, Ժորդի Սանչեսին եւ Ժորդի Տուրուլին, որոնք գտնվում են Մադրիդի բանտում: Բոլոր երեքին Էլ մեղադրանք Է ներկայացված ապստամբության կազմակերպման համար: Բացի այդ, Կատալոնիայի խորհրդարանը բանաձեւ Է ընդունել կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչներին ազատելու պահանջով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am