Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կատալոնիայում ավելի քան 90 մարդ Է տուժել ոստիկանության հետ ընդհարումների ընթացքում

Կատալոնիայում ավելի քան 90 մարդ Է տուժել ոստիկանության հետ ընդհարումների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում ոստիկանության եւ ցուցարարների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել Է 92-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են բժշկական ծառայությունները: Տուժածների թվում են Mossos d՚Esquadra իրավապահ մարմինների 23 աշխատակիցներ, առնվազն ինը մարդ ձերբակալված Է:

Բողոքի ամենաբազմամարդ ակցիաները, որոնք կազմակերպվել են Գերմանիայում Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի ձերբակալումից հետո, մարտի 25-ի երեկոյան տեղի են ունեցել Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչության շենքի, Բարսելոնայում Գերմանիայի հյուպատոսարանի, ինչպես նաեու Տարագոնայում, Լերիդայում եւ Ժիրոնայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչությունների շենքերի մոտ:

Բարսելոնայում բժշկական օգնության Է դիմել 92 մարդ: Բողոքի նախաձեռնողներ են հանդես եկել «Կատալոնիայի ազգային ասամբլեա» եւ Omnium Cultural հասարակական կազմակերպությունները: «Հանրապետության պաշտպանության կոմիտեներն» ընդհանուր գործադուլի կոչ են անում: Ցուցարարները մի քանի ավտոմոբիլային մայրուղիներ են փակել Կատալոնիայում:

Մարտի 26-ին Պուչդեմոնը, որը մարտի 25-ին Գերմանիայում ձերբակալվել Է եվրոպական կալանագրի հիման վրա, ցուցմունքներ կտա Շլեզվիգ-Հոլշտայնի երկրամասի դատարանում: Ներկայում նա գտնվում Է Նոյմյունստեր քաղաքի բանտում: Իսպանիայում Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին առաջադրվել են ապստամբության կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ, առաջին մեղադրանքով նրան սպառնում Է մինչեւ 30 տարվա բանտարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]