Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայի նախկին ղեկավարին ձերբակալել են գերմանա-դանիական սահմանին

Կատալոնիայի նախկին ղեկավարին ձերբակալել են գերմանա-դանիական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարություն) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Դանիայի հետ սահմանին:  Այս մասին մարտի 25-ին հաղորդել է Գերմանիայի Bild հրատարակության կայքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հրատարակության տվյալներով՝ Կիլ քաղաքի (Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամաս) ավտոճանապարհային ոստիկանության ծառայողները Պուչդեմոնին ձերբակալել են Դանիայի հետ սահմանը հատելիս։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուչդեմոնը լքել է Ֆինլանդիան, և նրա գտնվելու մասին այդ երկրի իշխանությունները ոչինչ չգիտեն։

Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան մարտի 23-ին տվել է Պուչդեմոնին և Կատալոնիայի՝ Իսպանիայի տարածքից դուրս գտնվող մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալման եվրոպական օրդեր։

2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե։ Իսպանիայի սահմանադրական դատարանը երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող է համարել հանրաքվեն։ Մադրիդը կիրառել է Սահմանադրության 155-րդ հոդվածը, ոըը նախատեսում է  ինքնավարության մի շարք սահմանափակումներ՝ ընդհուպ տարածաշրջանում արտահերթ ընտրությունները։ Դրանից հետո Պուչդեմոնը մեկնել է Բելգիա։

Կատալոնիայի խորհրդարանի դեկտեմբերի 21-ին անցկացված արտահերթ ընտրություններում խորհրդարանում տեղերի մեծամասնություն են ստացել Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունները։

Իսպանիայի իրավապահները հետապնդում են Պուչդեմոնին և նրա չորս զինակիցների՝ խռովության, իշխանություններին չենթարկվելու և պետական միջոցների վատնման մեղադրանքներով։ Իսպանիայի օրենքներով նրանց սպասում է մինչև 30 տարի ազատազրկում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]