Սպորտ

Պատմության մեջ բոլոր հավաքականների ռմբարկուների ցանկում Ռոնալդուն դուրս է եկել երրորդ հորիզոնական

1 րոպեի ընթերցում

Պատմության մեջ բոլոր հավաքականների ռմբարկուների ցանկում Ռոնալդուն դուրս է եկել երրորդ հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարտի 23-ին կայացած Եգիպտոսի ընտրանու հետ ստուգողական խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ այդպիսով իր թիմին բերելով 2:1 հաշվով հաղթանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ազգային հավաքականում Ռոնալդուի ակտիվում առկա է 81 գոլ 148 խաղում:

Այսպիսով, նա մեկ գոլով գերազանցել է ճապոնացի Կունիսիգե Կամամոտոյին և պատմության մեջ բոլոր հավաքականների ռմբարկումների ցանկում դուրս եկել երրորդ հորիզոնական:

Ռոնալդուից շատ իրենց հավաքականների կազմերում գոլեր են խփել միայն հունգարացի Ֆերենց Պուշկաշը (84 գոլ) և իրանցի Ալի Դաեին (109):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում