Միջազգային

ԵՄ-ի գագաթնաժողովը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի ջրատարածքում

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի գագաթնաժողովը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի ջրատարածքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի ու Հունաստանի ջրատարածքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ասված Է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:

«Գագաթնաժողովը վճռականորեն դատապարտում Է Թուրքիայի շարունակվող անօրինական գործողությունները Միջերկրական ու Էգեյան ծովերում եւ ընդգծում Է իր լիակատար համերաշխությունը Կիպրոսի ու Հունաստանի հետ: Գագաթնաժողովը կոչ Է անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները եւ հարգել իր բնական ռեսուրսները հետազոտելու եւ շահագործելու Կիպրոսի իրավունքը՝ եվրոպական ու միջազգային իրավունքին համապատասխան»,- նշվում Է փաստաթղթում:

ԵՄ-ի ղեկավարները Անկարային հիշեցրել են «միջազգային իրավունքը հարգելու, ինպես նաեւ Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ հարաբերությունները նորմալացնելու» նրա պարտավորությունների մասին, «ներառյալ Կիպրոսի Հանրապետությունը»: Բացի այդ, «ԵՄ-ի գագաթնաժողովը լուրջ անհանգստություն Է հայտնել Թուրքիայում ԵՄ-ի քաղաքացիների ձերբակալումների կապակցությամբ» եւ պահանջել Է արագորեն «դրական լուծում տալ բոլոր այդ հարցերին»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում