Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մաքքեյնը խստիվ քննադատել Է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար

Մաքքեյնը խստիվ քննադատել Է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա զանգահարել Է Վլադիմիր Պուտինին եւ շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Hill-ին: Մաքքեյնի խոսքով՝ այդ հեռախոսազանգը «վիրավորել Է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված Էր ազատ կամաարտահայտման իրավունքից, ազատ ընտրությունից եւ իր երկրի ապագան որոշելու հնարավորությունից»:

«ԱՄՆ-ի նախագահը չի կարող լինել ազատ աշխարհի առաջնորդը, եթե նա դիկտատորներին շնորհավորում Է կեղծ ընտրություններում հաղթելու առթիվ»,- հայտարարել Է սենատորը: Մարտի 20-ին Թրամփի եւ Պուտինի միջեւ կայացել Է հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ նախագահին շնորհավորել Է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Թրամփը զրույցը որակել Է «շատ լավ» եւ ակնարկել, որ մոտ ժամանակներս ինքը եւ Պուտինը կարող են անձնական հանդիպում ունենալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am