Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՔԶԱԿ-ի տեսուչներն աշխատանքի են ձեռնամուխ եղել Սոլսբերիի միջադեպի վայրում. Reuters

ՔԶԱԿ-ի տեսուչներն աշխատանքի են ձեռնամուխ եղել Սոլսբերիի միջադեպի վայրում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) տեխնիկական տեսուչները ձեռնամուխ եղել Սոլսբերիում թունավոր նյութի նմուշներ վերցնելուն, որտեղ ապրում Էր Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, որը ՌԴ-ում դատապարտվել Է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, եւ որտեղ նա դստեր՝ Յուլյայի հետ միասին ենթարկվել Է նյարդա-կաթվածահարական նյութ ներգործության:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրի: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունը տեղեկացրել Էր, որ նմուշները կհանձնվեն «մեծ համբավ ունեցող» միջազգային լաբորատորիաների, որոնք ՔԶԱԿ-ի կողմից կընտրվեն թեստավորման համար: Արդյունքների պատրաստումը կտեւի առնվազն երկու շաբաթ: Բրիտանական իշխանությունները ՌԴ-ին մեղադրել են թունավորմանը մասնակցելու մեջ, բայց որեւիցե ապացույց չեն ներկայացրել: Ռուսաստանը կտրականապես հերքում Է Մեծ Բրիտանիայի մեղադրանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]