Հայաստանում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» ավտոմրցարշավ
14:59, 17 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4x4 Off Road» ակումբը ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, մարտի 18-ին կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցարշավին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ:
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «4x4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է «Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում է 5 երկրի ավելի քան 200 ավտոմրցարշավորդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում