Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» համալիրին նվիրաբերեց թալասեմիա հիվանդության  բուժման համար անհրաժեշտ դեղեր

Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» համալիրին նվիրաբերեց թալասեմիա 
հիվանդության  բուժման համար անհրաժեշտ դեղեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը մարտի 16-ին ԵՊԲՀ «Մուրացան» համալիրում էր՝  համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր նվիրաբերելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յոգեշվար Սանգվանը նշեց, որ Հնդկաստանի դեսպանությունն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս նման կարևոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ներդրում  ունենալ հիվանդ երեխաների բուժման գործում:

Նա վստահություն հայտնեց, որ երկարամյա համագործակցությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ շարունակական է լինելու, ինչպես կրթության, այնպես էլ կլինիկական և գիտական ոլորտում:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլախավոր բժիշկ Բագրատ Բավեյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին նվիրատվության համար՝ ընդգծելով, որ այս տարիներին բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել այն պացիենտների կողմից, որոնց կյանքի որակը էականորեն բարելավել է տրամադրված դեղերի շնորհիվ: Ի նշան երախտագիտության,  նա դիվանագետին փոխանցեց համալսարանում բուժում ստացող փոքրիկներից մեկի ձեռքի աշխատանքը:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ուղեկցությամբ Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը ծանոթացավ  հիվանդանոցայի համալիրի հնարավորություններինշրջեց բաժանմունքներում:

Այս պահին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում է ստանում թալասեմիա ունեցող 31 հիվանդ, և այսօր տրամադրված դեղերի քանակը մոտ երկու տարի կբավարարի դրանց կարիքն ունեցողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am