Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնը հրաժարվեց Մոսկվային տրամադրել Սկրիպալի գործով նյութի նմուշը

Լոնդոնը հրաժարվեց Մոսկվային տրամադրել Սկրիպալի գործով նյութի նմուշը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը չի պատրաստվում Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշը, որով թունավորվել Է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ջոնաթան Ալենը ՄԱԿ-ի Անվտանգությամն խորհրդի (ԱԽ) նիստի ընթացքում, որը հեռարձակվել Է Համաշխարհային կազմակերպության կայքում: Ըստ որում Ալենը հավելել Է, որ Մեծ Բրիտանիան, չնայած տարաձայնություններին, կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ թունավորման միջադեպի հետաքննության համար:

«Մենք ցանկանում ենք, որ ԱԽ-ում երկրները համագործակցեն խաղաղության եւ կարգի պահպանման համար եւ միասին լուծեն տարաձայնությունները: Անշուշտ, մենք կաշխատենք Ռուսաստանի հետ՝ այդ նպատակին հասնելու համար»,- խոստացել Է Լոնդոնի ներկայացուցիչը:

Մարտի 15-ին ավելի վաղ Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է հետաքննությանը եւ չի վախենում դրա արդյունքներից, քանի որ մասնակից չԷ Սկրիպալի գործին: Ըստ որում նա խնդրել Է մտածել, թե ում Էր ձեռնտու թունավորել լրտեսին փոխանակումից հետո, նախագահական ընտրությունների նախօրեին եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]