Սպորտ

Երևան-2800 բասկետբոլային միջազգային մրցաշարի հաղթողը «Գազպրոմ Մոսկվա» թիմն է

1 րոպեի ընթերցում

Երևան-2800 բասկետբոլային միջազգային մրցաշարի հաղթողը «Գազպրոմ Մոսկվա» թիմն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան-2800» բասկետբոլային միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Մոսկվան ներկայացնող «Գազպրոմ» թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան-2800- ի վերջին խաղերում Մոսկվայի «Գազպրոմ Մոսկվա»-ն 91-65 հաշվով առավելության հասավ Թեհրանի «Արարատի» նկատմամբ, և հռչակվեց «Երևան-2800» մրցաշարի հաղթող:

Երևանի «Ուրարտուն» երկրորդ տեղի համար պայքարում 63-100 հաշվով պարտվեց Թբիլիսիի «Հունդայի» ակումբին և եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարի լավագույն պաշտպանը՝ Դրո Տեր-Ղուկասյանն է («Արարատ»), խաղարկող և MVP-ն՝ Սերգեյ Բիկովը («Գազպրոմ Մոսկվա »), կենտրոնականը՝ Արտյոմ Ալտունինը («Ուրարտու»), թեթև հարձակվողը՝ Դանիել Վիլիամսը («Հունդա»-ի) և ծանր հարձակվողը՝ Յուրի Վասիլևն («Գազպրոմ Մոսկվա»):

Լուսանկարը՝ Armsport

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում