Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ. Սպիտակ տուն

Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 8-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Նախագահ Թրամփը կընդունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հրավերն այն վայրում եւ այն ժամանակ, որոնք դեռեւս պետք Է որոշվեն»,- նշել Է նա: Սանդերսի խոսքով՝ ԱՄՆ-ն «ակնկալում Է համաձայնության հասնել Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ»: «Մինչ այդ բոլոր պատժամիջոցները կմնան ուժի մեջ, եւ մենք այսուպհետեւ Էլ առավելագույն ճնշում կգործադրենք Փհենյանի վրա»,- հավելել Է նա:

Մարտի 8-ին Հարավային Կորեայի պատվիրակությունը եղել Է Սպիտակ տանը, որպեսզի ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին տեղեկացնի Փհենյանի հետ կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին: Ամփոփելով այցի արդյունքները՝ Հարավային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն պատրաստ Է հասնել Կորեական թերակղզու միջուկազերծման, ինչպես նաեւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ եւ դրանց ընթացքում դադարեցնել միջուկային եւ հրթիռային փորձարկումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]