Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի զոհերը կդառնան զարգացող երկրները. ՄԱԿ

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի զոհերը կդառնան զարգացող երկրները. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն: Մարտի 8-ին այս կարծիքն Է հայտնել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (ՅՈՒՆՔԹԱԴ) գլխավոր քարտուղար Մուհիսա Քիթույին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես Reuters գործակալությունը մեջբերում Է Քիթույիի խոսքը, «զարգացող երկրները, անցումային տնտեսությունները, ավելի քիչ զարգացած երկրներն ի վիճակի չեն պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ: Նրա խոսքով՝ այդ երկրները, դառնալով «գործընթացի զոհեր»՝ «այժմ քիչ բան կարող են անել»: Մարտի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություններ Է ստորագրել պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսեր սահմանելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am