Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով հստակեցվում է ՀՀ ապագա կառավարության գործունեությունն ու կառուցվածքը:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ օրենսդրական փաթեթում ներառված է մոտ 50 օրինագիծ՝ ընդգծելով, որ անընդունելի է այդքան շատ նախագծեր մեկ փաթեթով ընդունելը, ուստի իրենք դեմ են քվեարկելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 32 պատգամավոր:

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից, 17 նախարարությունից:

Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողության ծառայությունը կգործեն ՀՀ վարչապետի անմիջական ենթակայության ներքո:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ