Չինաստանի տնտեսությունը 2017 թվականի արդյունքներով երկրորդ տեղն Է գրավել աշխարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին տնտեսական զարգացման արդյունքներով Չինաստանը երկրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարենորոգումների պետական կոմտեի նախագահ Հե Լիֆենը:
«2017 թվականին Չինաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հասել Է 82,7 տրիլիոն յուանի, ինչը համապատասխանում Է անցյալ տարվա հունվարի 31-ի փոխարժեքով 12,2 տրիլիոն դոլարին: Այս ցուցանիշով մենք աշխարհի առաջին տնտեսությունից՝ ԱՄՆ-ից հետ ենք մնում 7 տրիլիոն դոլարով, բայց աշխարհի երրորդ տնտեսությանը՝ Ճապոնիային գերազանցում ենք նույն 7 տրիլիոն դոլարով:
Մենք շարունակում ենք երկրորդ տեղն զբաղեցնել համաշխարհային տնտեսությունների թվում, ինչը բնավ Էր դյուրին չԷ»,- հայտնել Է նա Պեկինում ընթացող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (Չինաստանի պետական իշխանության բարձրագույն մարմնի) շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում: Հե Լիֆենի խոսքով՝ 2018 թվականին, ըստ հաշվարկների՝ Չինաստանի տնտեսական աճի շուրջ 60 տոկոսը ձեռք կբերվի սպառման հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: