Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

ՄԱԳԱՏԷ-ն հավաստեց Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարումը

ՄԱԳԱՏԷ-ն հավաստեց Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԳԱՏԷ-ն հավաստում Է Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանների կատարման մոնիթորինգ Է իրականացնվում ավելի քան երկու տարի: «Այսօրվա դրությամբ ես կարող եմ հայտարարել, որ Իրանը կատարում Է միջուկային ծրագրի հետ կապված իր պարտավորությունները»,- ասել Է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի առջեւ ունեցած ելույթի ընթացքում: Նա նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հնարավորություն են ստացել մուտք գործել Իրանի բոլոր այն միջուկային օբյեկտներ, որոնք պետք Է այցելեին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]