Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց Արեւելյան Գութայի վերաբերյալ բրիտանական բանաձեւը. AFP

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց Արեւելյան Գութայի վերաբերյալ բրիտանական բանաձեւը. AFP

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) մարտի 5-ին ընդունել Է Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւը՝ Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանի իրադարձությունների հետաքննության պահանջով, արվարձան, որը գտնվում Է զինված ընդդիմության վերահսկողության ներքո՝ Սիրիայի կռավարական զորքերի պաշարման մեջ:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France-Presse գործակալությունը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձեւը Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության անկախ հանձնախմբից պահանջում Է ,շտապ սկսելե Արեւելյան Գութայում ,վերջին իրադարձությունների համակողմանի հետաքննությունե: Բրիտանական բանաձեւի օգտին Է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում ներկայացված 47 երկրներից 29-ը, չորս պետություն դեմ Է արտահայտվել, 14-ը ձեռնպահ Է մնացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]