Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ջրի կերպը» «Օսկարի» արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

«Ջրի կերպը» «Օսկարի» արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» կինոնկարը մարտի 4-ին «Օսկարի» գլխավոր մրցանակն ստացավ ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի թվով 90-րդ մրցանակաբաշխությանը: Հոլիվուդյան «Դոլբի« թատրոնից ուղիղ հեռարձակումը վարում Էր ABC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ջրի կերպը» ներկայացնում Է գաղտնի լաբորատորիայում աշխատող համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո ֆանտաստիկ պատմությունը: Ավելի վաղ այն արժանացել Էր Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակին: Դերասանական կազմում տեղ են գտել Սալլի Հոքինսը, Մայքլ Շենոնը, Ռիչարդ Ջենքինսը, Օկտավիա Սփենսերը: Այս անվանակարգում հաղթողներին հայտարարել են դերասաններ Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանաուեյը, որոնք դարձել Էին անցյալ տարվա մրցանակաբաշխության սկանդալի մասնակիցները: Այն ժամանակ նրանք նույնպես պետք Է հայտարարեին լավագույնը ճանաչված կինոնկարը, բայց ստացել Էին ոչ այն ծրարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]