Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրն սպառնում Է Մեծ Բրիտանիայի սահմանադրական ամբողջականությանը. Մեյ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը, որը փետրվարի 28-ին տարածել Է Եվրահանձնաժողովը, բովանդակում Է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում հայտարարել Է վարչապետ Թերեզա Մեյը:
«Իրավական փաստաթղթի նախագիծը, որը հրապարակել Է հանձնաժողովը, պրակտիկայում դրա իրականացման դեպքում, կխարխլի Մեծ Բրիտանիայի ընդհանուր շուկան եւ կսպառնա Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը Իռլանդական ծովում կարգավորող եւ մաքսային սահմանի ստեղծման ճանապարհով: Եվ Մեծ Բրիտանիայի ոչ մի վարչապետ երբեք չի կարող դրան համաձայնել»,-նշել Է նա: Փետրվարի 28-ին ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրապարակել Է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը:
Այն Բրյուսելում տարածել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը եւ ճեպազրույցում ներկայացրել Է ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն: «Խոսքը վերաբերում Է համաձայնագրի նախագծին: Մենք այս իրավաբանական տեքստն ընթացիկ պահից կքննարկենք ԵՄ-ի 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) եւ Եվրախորհրդարանի հետ: Մենք պետք Է բոլոր բանակցություններն ավարտենք աշնանը, որպեսզի հասցնենք համաձայնագիրը վավերացնել ժամանակին»,- հայտարարել Է Բառնիեն:
«Եվրամիությունից եւ Ատոմային Էներգետիկայի գծով եվրոպական հանրակցությունից Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը» բովանդակում Է 111 Էջ եւ ամփոփում Է Բրյուսելի եւ Լոնդոնի բանակցությունների՝ դեկտեմբերին ավարտված առաջին փուլի արդյունքները. Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի երկրներից եւ հակառակ ուղղությամբ գաղթածների իրավունքների երաշխիքները, Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի բաց կարգավիճակը, Brexit-ից հետո Լոնդոնի ֆինանսական վճարումները: Սա Եվրամիությունից պետության դուրս գալու վերաբերյալ պատմության մեջ առաջին համաձայնագիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում