1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրահանձնաժողովը հրապարակեց Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը

Եվրահանձնաժողովը հրապարակեց Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) փետրվարի 28-ին հրապարակել Է Եվրամիության (ԵՄ) կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը: Այն Բրյուսելում տարածել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը եւ ճեպազրույցում ներկայացրել Է ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսքը վերաբերում Է համաձայնագրի նախագծին: Մենք այս իրավաբանական տեքստն ընթացիկ պահից կքննարկենք ԵՄ-ի 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) եւ Եվրախորհրդարանի հետ: Մենք պետք Է բոլոր բանակցություններն ավարտենք աշնանը, որպեսզի հասցնենք համաձայնագիրը վավերացնել ժամանակին»,- հայտարարել Է Բառնիեն:

«Եվրամիությունից եւ Ատոմային Էներգետիկայի գծով եվրոպական հանրակցությունից Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը» բովանդակում Է 111 Էջ եւ ամփոփում Է Բրյուսելի եւ Լոնդոնի բանակցությունների՝ դեկտեմբերին ավարտված առաջին փուլի արդյունքները. Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի երկրներից եւ հակառակ ուղղությամբ գաղթածների իրավունքների երաշխիքները, Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի բաց կարգավիճակը, Brexit-ից հետո Լոնդոնի ֆինանսական վճարումները: Սա Եվրամիությունից պետության դուրս գալու վերաբերյալ պատմության մեջ առաջին համաձայնագիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]