Միջազգային

Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն

1 րոպեի ընթերցում

Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ԱՄՆ-ին և ԿԺԴՀ-ին կոչ է անում սպասողականությունից անցնել նախաձեռնողական քայլերի՝ ուղիղ երկխոսություն սկսելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը:

Նրա խոսքով, համաձայն մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության, հարավկորեական Փհենչհանում կարող էր տեղի ունենալ ուղիղ հաղորդակցություն ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջև: «Ցավոք, այդ նախաձեռնությունն այդպես էլ չիրականացավ: Մենք հույս ունենք, որ ամերիկացիները և հյուսիսկորեացիները կգիտակցեն, որ երկխոսության ճանապարհին այլընտրանք չկա: Մոսկվան անփոփոխ հանդես է գալիս Վաշինգտոնի և Փհենյանի միջև ուղիղ երկխոսության օգտին»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում