Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Դեպարդիեն պատրաստվում Է տեղափոխվել Ալժիր

Դեպարդիեն պատրաստվում Է տեղափոխվել Ալժիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հայտարարել Է Ալժիր տեղափոխվելու իր մտադրության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Parisien հրատարակությունը: «Շուտով ես կապրեմ Ալժիրում:

Ես ընտրել եմ Ալժիր քաղաքը (երկրի մայրաքաղաքը – խմբ.): Դա հոյակապ երկիր Է»,- հայտարարել Է Դեպարդիեն Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած հարցազրույցի ընթացքում: Նա ասել Է, որ հետաքրքրվում Է Ալժիրի պատմությամբ եւ նշել այդ երկրի բնակիչների «մեծագույն խելքը», որոնց նվաճել են «անգրագետ» ֆրանսիացիները: Դերասանը նաեւ հավելել Է, որ «ամենուրեք ապրում Է քիչ-քիչ»:

Դեպարդիեն ունի Ռուսաստանի եւ Բելգիայի քաղաքացիություն: Ավելի վաղ դերասանը բազմիցս հայտարարել Է, որ ինքն աշխարհի քաղաքացի Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am