Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են Սերժ Թանկյանի երաժշտական մարտահրավերի հաղթողները

Հայտնի են Սերժ Թանկյանի երաժշտական մարտահրավերի հաղթողները
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրեցին Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը:

Alpha Lighting System ռոք-խմբի անդամներն են Ալամ Էրնանդեսը, Ջոշուա Սան Մարտինը, Ջաքո Ջաքոմը և Ջեյ Ջի Էրնանդեսը։ Ջազի որոշակի ազդեցություն կրող պրոգրեսիվ ռոքային իրենց «life.exe» երգով խումբը մեզ տանում է խրթին և էպիկական երաժշտական մի ճամփորդության. Թանգյանի բառերով՝ «Երբևէ լսածս ամենահրաշալի պրոգրեսիվ մեղեդին»։

Երկրորդ մրցանակակիրն ազգությամբ հայ երգչուհի և երգահան Մարիամ Պետրոսյանն է։ Լոնդոնի երաժշտական քոլեջի շրջանավարտը ներկայացրել է «Here I Come» ստեղծագործությունը, որը լիրիկական հզոր եւ ռեզոնանսային երգ է: «Մնայուն գեղեցիկ երգ, որ չի հեռանա», - այսպես է երգի մասին մտածում Սերժ Թանկյանը։

Հաղթողներն ընտրվել են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանի, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանի, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթի եւ հայտնի ռոք-աստղ ու հենց իր՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի կողմից։

Հաղթող ստեղծագործությունները, ինչպես նաև հազարավոր դիմումներից ընտրված 500 երգերը, հասանելի են 7NotesExperiment.com կայքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am